Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը պատրաստ է

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը պատրաստ է

PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները սկսելու համար Ստամբուլի նահանգապետարանին ուղղարկվելիք նամակն արդեն պատրաստ է:

Այս մասին հայտնել է հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա նշել է, որ համապատասխան հանձանաժողովը նահանգապետարան ուղղարկվելիք նամակն արդեն պատրաստել է: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ այն կստորագրեն և միասին կդիմեն նահանգապետարան «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սահակ եպիսկոպոսն ընդգծել է, որ նահանգապետարանին ուղղված նամակում ոչ թե ընտրություն անցակցնելու խնդրանք է ներկայացվում, այլ տեղեկացվում է ընտրական գործընթացը սկսելու մասին:

«Նահանգապետարանից, միայն ժողովրդական ընտրության համար ընթացակարգերը գործարկելու թույլտվություն ենք ուզում»,- նշել է եպիսկոպոսը:

Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ հանձնաժողովի կազմած նամակն Արամ Աթեշյանի հետ կստորագրեն նոյեմբերի 18-ին:

Հոգևոր խորհրդի նախագահն անդրադարձել է պատրիարքական տեղապահ ընտրելու հարցին և դրա շուրջ առաջացած քննարկումներին: Նա նշել է, որ 1863-ին հայերի ընդունած սահմանադրության համաձայն տեղապահի ընտրություններ կատարվել են, սակայն եղել են դեպքեր, երբ այդ մեթոդը չի կիրառվել: Այդպիսի դեպքերում պատրիարքի ընտրությունները միասնաբար անցկացրել են պատրիարքի փոխանորդը և հոգևոր խորհրդի նախագահը:

Հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008-ից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---