Նալբանդյան. ՀՀ-ն մտադիր է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին

Նալբանդյան. ՀՀ-ն մտադիր է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին

PanARMENIAN.Net - Հայաստանն ակնկալում է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընթացող Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հայաստանը կարևորում է այսօրվա հանդիպման անցկացումը: Պետք է ասեմ, որ ունեցանք արդյունավետ խորհրդակցություններ: Մասնավորապես, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիրը, հետազոտությունների ու նորարարությունների ծրագիրը և այլն:

«Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---