«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին երկրորդ ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին երկրորդ ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է պաշտպան Հայկ Ալումյանը:

Նոյեմբերի 15-ին Բարսեղյանին ներկայացվել էր գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։

Սմբատ Բարսեղյանը, ըստ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։

«Սասնա ծռեր»-ի անդամին, ավելի վաղ առաջադրվել էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեղադրանք։

Հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկանությունը հայտնեց ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Դեպքի հետ կապված ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվել է նաև գնդապետ Արթուր Վանոյանը: Եվս մեկ ոստիկան՝ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, վիրավորվել էր ու մահացել հիվանդանոցում շաբաթներ անց:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին մեղադրել են ոստիկանի սպանության մեջ

«Սասնա ծռերից» Պետրոսյանին, Մանուկյանին ու Խանդոյանին առաջադրած մեղադրանքները լրացվել են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---