Թուրք գիտնականները ողջունում են նոբելյան մրցանակակիրների նախաձեռնությունը, որոքն համագործակցության կոչ են արել հայերին ու թուրքերին

PanARMENIAN.Net - Թուրք գիտնականները ողջունում են 53 Նոբելյան մրցանակի մրցանակակիրների նախաձեռնությունը, որոքն կոչ են արել հայերին ու թուրքերին կապեր հաստատել, համագործակցել եւ հանդուրժողականություն հաստատել ժողովրդների միջեւ: Պատասխան նամակում, որը ստորագրել են 86 գիտնականներ, գրողներ եւ պաշտոնաթող դիվանագետներ, ընդգծվում է, որ այդ կոչը Թուրքիայի կողմից դիտվում է որպես «մի դուռ, որ ճանապարհ է բացում թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսության համար»: «Այդ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության կուլտուրայի ստեղծմանը, որն իր պտուղները կտա ապագայում: Մենք հայտարարում ենք, որ մեր կողմից պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել եւ մեր ներդրումն ունենալ վերջ տալու համար այս իրավիճակին: Հայերն ու թուրքերը միասին են ապրել Օսմանյան կայսրությունում եւ դա անհնար է հերքել: Մեր ժողովուրդները ընդհանուր մշակութային արժեքներ ունեն: Մենք կարծում ենք, որ այդ արժեքները կարող են հիքմ ծառայել ապագա հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան 1915 թվականի ողբերգական իրադարձությունները չի գնահատում որպես ցեղասպանություն ըստ 1948 թվականի Կոնվենցիայի: Տարբեր փաստաթղթերի ուսումնաիրսություններից հետո մի քանի թուրք եւ օտարերկրյա ակադեմիկոսներ եկան այն եզրակացության, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն չի եղել: Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պատրաստ ենք քննարկել այդ խնդիրը հայ պատմաբանների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ հանձնաժողովներում: Մենք գտնում ենք, որ երկխոսությունը առաջ ընթանալու միակ ուղին է, մեր խնդիրները լուծելու համար»,-ասվում է թուրք գիտնականների պատասխան նամակում, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:



Հիշեցնենք, որ «Էլի Վիզելլի հանուն մարդկության հիմնադրամը» 2007 թվականի ապրիլին հրապարակել էր հաշտության կոչ, ուղղված Հայաստանին եւ Թուրքիային, Նոբելյան մրցանակի 53 մրցանակակիրների ստորագրությամբ: Ակցիայի նախաձեռնողն էր Դեվիդ Ֆիլիպս հիմնադրամի գործադիր տնօրենը, որը նախկինում համակարգում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---