Նալբանդյան. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին 2-3 փուլ է մնացել18 նոյեմբերի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից՝ 2015 թվականի դեկտեմբերից հետո արդեն կայացել է բանակցությունների 6 փուլ, որոնք բավականին հաջող են եղել, արձանագրվել է առաջընթաց: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում կայացած ասուլիսում: Նա հավելել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին: «Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը»,-ասել է նախարարաը: Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե Եվրոպական միությունը, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ կա ԵՄ հետ: «Դրա վրա ենք մենք աշխատում: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ Հայաստանի, և ԵՄ ցանկությունն է ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը, ինչի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ:«Ցանկությունն այն է, ինչպես նշեցի, որ այդ նոր շրջանակային համաձայնագիրն արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությունն ու խորությունը, ինչպես նաև հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն այսօր արդեն առկա է։ Հավելեմ նաև, որ տարիներ շարունակ մենք այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում ենք ԵՄ հետ»,-ասել է նա: Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |