18 նոյեմբերի 2016 - 13:16 AMT
Adidas-ը կենսաքայքայվող մարզակոշիկի նախատիպ է ստեղծել

Սպորտային ապրանքներ արտադրող գերմանական Adidas-ը ներկայացրել է ամբողջությամբ կենսաքայքայվող մարզակոշիկներ: Նյութը, որից կարված է կոշիկը, թեթև է այլ սինթետիկայից և միաժամանակ բավականին ամուր, գրում է Republic.ru-ն TechCrunch-ի վրա հղումով:

Տեսքից և շոշափելիս նյութը բավականին դժվար է տարբերել ցանկացած այլ սինթետիկայից, այն պատրաստված է ածխածնի բնական աղբյուրների օգտագործմամբ, որոնք քայքայվելիս սպիտակ փոշու են վերածվում:

Այս մարզակոշիկները սակայն դեռևս կենսաքայքայվող մարզակոշիկների նախատիպն են միայն: Հնարավոր է, Adidas-ը այդպիսի մարզակոշիկի թողարկումը սկսի արդեն 2017-ին: Մոտավոր արժեքը ընկերությունը դեռևս չի հրապարակել:

Ավելի վաղ` նոյեմբերին, Adidas-ը ցուցադրեց վերամշակված օվկիանոսային աղբից, առավելապես, պլաստիկից պատրաստված մարզակոշիկը: Այդ մարզակոշիկը թողարկվել է սահմանափակ խմբաքանակով` 7000 զույգ, վաճառքը պետք է սկսվի նոյեմբերին: