15 հունիսի 2007 - 21:27 AMT
ԵՄ. Ներկա պահին բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը չկա
«Ես բազմաթիվ անգամներ հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ եւ գիտեմ, որ նրանք պահանջում են ԼՂ-ի ներգրավումը բանակցային գործընթացում: Սակայն հիմա նման անհրաժեշտություն չկա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնելու պահին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայությունը անհրաժեշտ կդառնա: «Ես չեմ կարող ասել` արդյոք որոշիչ կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը համաձայնագրի մշակման հարցում, սակայն այն անպայման հաշվի կառնվի»,- ընդգծել է Սեմնեբին: