Coca-Cola-ն ներկայացրել է աշխարհում առաջին «սելֆի շիշը»18 նոյեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած Summer Love միջոցառմանը Coca-Cola ընկերությունը շշերի համար հատուկ հարմարանք է ներկայացրել Selfie Bottle անվանումով: Ըստ արտադրողի, դա «աշխարհում առաջին սելֆին է»: Ինչպես կարելի է գուշակել անվանումից, գաջեթը թույլ է տալիս սելֆի նկարահանել շշից կոլա խմելիս, գրում է Ferra.ru-ն: Selfie Bottle-ը հարմար է կես լիտր տարողությամբ Coca-Cola-ի շշերի համար, որն ինքնաբերաբար լուսանկարում է շիշը 70 աստիճանով թեքելու դեպքում: Հետագայում օգտատերը կարող է լուսանկարը տեղափոխել համակարգիչ USB-ի միջոցով: Ընկերության գաղափարն այն է, որ երեկույթների սիրահարները կհրապարակեն այդ լուսանկարները սոցցանցերում` Snapchat-ում, Facebook-ում և Instagram-ում: Հարմարանքի մշակմամբ զբաղվել է իսրայելյան Gefen Team ընկերությունը: Դեռ պարզ չէ, արդյոք դրանք նախատեսաված են զանգվածային արտադրության համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |