16 հունիսի 2007 - 16:15 AMT
Պիտեր Սեմնեբին Երեւանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ
Այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Երեւանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, հունիսի 17-ին նախատեսված են Սեմնեբիի հանդիպումները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: