Qualcomm-ի նոր տեխնոլոգիան. 5 ժամ աշխատանք՝ 5 րոպե լիցքավորվելու դեպքում

Qualcomm-ի նոր տեխնոլոգիան. 5 ժամ աշխատանք՝ 5 րոպե լիցքավորվելու դեպքում

PanARMENIAN.Net - Qualcomm ընկերությունը ներկայացրել է արագ լիցքավորման նոր սերնդի տեխնոլոգիա բջջային հեռախոսների համար: Ըստ հեղինակների, Quick Charge 4 նոր տեխնոլոգիան 20 տոկոսով արագ և 30 տոկոսով արդյունավետ է նախորդ Quick Charge 3.0. սերնդի սարքից, և 5 աստիճանով պակաս է տաքանում լիցքավորման ընթացքում:

Ինչպես խոստանում է Qualcomm-ը, Quick Charge 4-ը 5 րոպե լիցքավորվելու դեպքում կապահովի 5 ժամվա կամ նույնիսկ ավելի երկարատև աշխատանք: «Տիպիկ» սմարթֆոնը հնարավոր կլինի լիցքավորել 50 տոկոսով ընդամենը 15 րոպեում կամ ավելի արագ: Հաշվարկները կատարվել են ներքին թեստերի հիման վրա 2750 մԱժ ծավալի մարտկոցների դեպքում:

Նոր տեխնոլոգիան գործարկվել է Qualcomm Snapdragon 835 նոր չիպում, որը մշակվում է Samsung-ի հետ համատեղ:

Առաջին սարքերը Snapdragon 835-ի հիման վրա կհայտնվեն արդեն 2017-ի առաջին կիսամյակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---