Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը. 3 զոհ կա, այդ թվում երեխաներ

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը. 3 զոհ կա, այդ թվում երեխաներ

PanARMENIAN.Net - Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի արևմտյան մասը` բնակելի թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:

Վերջին ամիսներին իրավիճակը Հալեպում չափազանց սրված է, քաղաքում և արվարձաններում ծանր մարտեր են ընթանում:

Ըստ նրա, ահաբեկիչների գրոհին է ենթարկվել Էլ Մուհաֆազա շրջանը, որը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում: Լրացուցիչ մանրամասներ միջադեպի վերաբերյալ դեռ հայտնի չեն:

Ահաբեկչական խմբավորումները, որոնք հարում են «Ջեբհաթ ան Նուսրային»` «Հարաքեթ Նուր էդ Դինն» ու «Ահրար աշ Շամը», հազարավոր խաղաղ բնակիչների պատանդ են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից հումանիտար միջանցքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---