Պետծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու կարգը հաստատվել է

Պետծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու  կարգը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:

Որոշմամբ առաջարկվել է կարգավորել, մասնավորապես, համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանների ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը:

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/1 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին:

2016-ին մեկնարկած 2-րդը փուլում Ադոնց N 6/2 հասցեում կառուցվող շենքերում, մատչելի պայմաններով բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու հնարավորություն են ստացել համապատասխանաբար 266 և 175 պետական ծառայող:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---