Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է առցանց ներկայացվել

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է առցանց ներկայացվել

PanARMENIAN.Net - Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց դիմումի հիման վրա ներկայացված տվյալները համադրվում են ՔԿԱԳ տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ՝ սահմանվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով:

Հիմք ընդունելով առցանց դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կառուցակարգերը՝ հստակեցվում է նաև նպաստ նշանակելու դիմումը մերժելու պայմաններն ու կարգը: Կրճատվում են նաև երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---