Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ի առաջին փուլում հայ մարզիկը հաղթանակ է տոնել

Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ի առաջին փուլում հայ մարզիկը հաղթանակ է տոնել

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունենում 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյան

1/32-րդ փուլում Հովհաննիսյանն առավելության է հասել Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել են համապատասխանաբար հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգին:

Նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---