Հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ են անցկացվել18 նոյեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները: Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը: Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել է ճամբարային հավաքների և նմանաբնույթ մրցույթների անցկացումը, որոնց ընթացքում մրցակցային առողջ մթնոլորտում կատարելագործվում է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների մակարդակը: Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |