Ինչ անել weekend-ին. Բազմաթիվ համերգներ, մասսայական մարզումներ և կինոդիտումներ

Ինչ անել weekend-ին. Բազմաթիվ համերգներ, մասսայական մարզումներ և կինոդիտումներ

PanARMENIAN.Net - Եղանակն այդքան էլ տաք չէ, խոստանում են, որ էլ ավելի կցրտի, սակայն դեռ ակնկալվում է համեմատաբար տաք weekend: Ուստի կարելի է այս հաճելի օրերը ծախսել ակտիվ ժամանցի վրա:

PAN -ն առաջարկում է մի քանի հետաքրքիր տարբերակ ուրախ հանգստյան օրեր անցկացնելու՝ վայելելով, թերևս, այս տարվա վերջին արևոտ եղանակը:

Երաժշտական քաղաք

Նոյեմբերի 19-ին Jose Lounge Bar-ում ելույթ կունենա հայտնի երգիչ, պոետ և կիթառահար Ռուբեն Հախվերդյանը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 և 8000 դրամ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նոյեմբերի 19-ին «Երաժշտության կասկադ» շարքի շրջանակներում ելույթ կունենան «Չիկոն և ընկերները» ու «Երևանի ձայներ» բենդերը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, միջոցառումը կտևի 2 ժամ, տոմսի արժեքը 2000 դրամ է:

Նոյեմբերի 19-ին Stop Club-ում ելույթ կունենա Գյումրիից ժամանած ARATTA էթնիկ ջազ բենդը: Կազմակերպիչները ակնկալում են, որ համերգը դուր կգա ֆոլկի, ռոքի, ռեգգիի և ֆյուժնի սիրահարներին: Միջոցառումը կսկսվի ժամը 21:00-ին, մուտքն ազատ է:

Bridge փաբում նոյեմբերի 19-ին ելույթ կունենա հայկական հայտնի ռոք խմբերից մեկը՝ «Որդան Կարմիրը»: Երեկոն կսկսվի ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում նոյեմբերի 19-ին հանդես կգան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

Նոյեմբերի 20-ին ԷՕՆում ելույթ է ունենալու Violin Revolution խումբը: 5 ջութակահարուհիները կներկայացնեն հայտնի ռոքային կատարումների քավր տարբերակները, կհնչեն նաև System of a Down-ի կատարումներից: Երեկոյի սկիզբը՝ ժամը 19:00-ին, մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նոյեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx:

Բացի մարզումներից, ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հեծանվավարման դասերի՝ հմուտ մարզիչների ղեկավարությամբ: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Ուստի առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երկրաշարժ» (Earthquake), «Ժամանում» (Arrival), «Հարևան լրտեսները» (Keeping Up with the Joneses), «Դոկտոր Սթրենջ» (Doctor Strange), «Ուիջի: Սատանայի տախտակի անեծքը» (Ouija: Origin of Evil), «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք» (Fantastic beasts and where to find them), «Տրոլլերը» (Trolls), «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant), «Խղճի նկատառումներով» (Hacksaw Ridge), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line):

Նոյեմբերի 19-ին ԷՕՆը կինոդիտում է կազմակերպում «Մոսկվա» կինոթատրոնում: Ժամը 18:00-ին հնարավորություն կունենաք դիտելու Ջ. Կ. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք» ֆիլմը կինոթատրոնում, իսկ այնուհետև՝ մասնակցելու բուռն կինոքննարկմանը ԷՕՆում: 2 միջոցառումների մուտքը զեղչով՝ 2,500 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել ԷՕՆում նախապես կամ մինչև միջոցառման սկիզբը:

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող որոշ խանութ-սրահներում գործում են միջսեզոնային զեղչեր: Այսպես, New Yorker, New Look, Suite Blanco, Okaidi, SALI, Basic Center, Next Kids, Women' Secret, TIME, Kargin Optics խանութներում կարելի ձեռք բերել նշված տեսականին 20-50% զեղչով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---