19 նոյեմբերի 2016 - 11:03 AMT
Հալեպում գրոհայինները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա. 17 զոհ կա, 40-ից ավելի վիրավոր

Նոյեմբերի 17-ին գրոհայիններն արևելայն Հալեպում կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա` զոհվել է 17 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ արևելյան շրջանների բնակիչները չեն դադարեցնում բողոքներն ու անվտանգ շրջաններ հեռանալու փորձերը: Ըստ փախստականների, նոյեմբերի 17-ին Ալ Քալյասա շրջանում մոտ 300 խաղաղ բնակիչ է դուրս եկել բողոքի ահաբեկիչների ու «տեղական խորհրդի» դեմ: Հանրահավաքի ընթացքում նրանք փորձել են անցնել Բուստան Ալ Քասր անցակետով:

Ահաբեկչական խմբավորումները, որոնք հարում են «Ջեբհաթ ան Նուսրային»` «Հարաքեթ Նուր էդ Դինն» ու «Ահրար աշ Շամը», հազարավոր խաղաղ բնակիչների պատանդ են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից հումանիտար միջանցքներով:

«Գրոհայինները ցրել են ցույցը, կրակելով հավաքվածների վրա խոշոր տրամաչափի գնդացրից, որից հետո ականապատել են անցակետի բոլոր մատույցներն ու դիպուկահարներ կանգնեցրել մոտակա տների տանիքներին»,-ասել է Կոնաշենկովը:

Նոյեմբերի 18-ին ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի արևմտյան մասը` բնակելի թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել է: