Գերմանիայում ապաստան փնտրող թուրքերի քանակը մեկ տարում կրկնապատկվել է

Գերմանիայում ապաստան փնտրող թուրքերի քանակը մեկ տարում կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ավելի քան 4,4 հազար քաղաքացի է ապաստան խնդրել Գերմանիայում 2016-ին: Այդպիսի տվյալներ է բերում Միգրացիայի և փախստականների գծով դաշնային գերատեսչությունը:

Այդ թիվը երկու անգամ գերազանցում է 2015-ի ցուցանիշը` այն ժամանակ Թուրքիայից ապաստան խնդրողները 1767 էր: Ընդ որում, ըստ «Քրիստոնյա սոցիալական միություն» կուսակցության անդամ Ստեֆան Մայերի, չի բացառվում, որ ապաստան փնտրող թուրքերի քանակը Գերմանիայում շարունակի աճել, գրում է Lenta.ru-ն The Local-ի վրա հղումով:

«Մենք չենք լուծի Թուրքիայի խնդիրները, հրավիրելով նրա բոլոր քաղաքացիներին, որոնք քննադատում են ռեժիմը, և ապաստան տալով: Մենք չպետք է այդպիսի ծառայություն մատուցենք Էրդողանին, քանի որ դա հենց այն է, ինչից նա ցանկանում է ձերբազատվել` ընդդիմությունից»,-հայտարարել է Մայերը:

Նա քննադատել է ԱԳՆ ղեկավար Շտայնմայերի հայտարարությունը, որով նա կոչ է արել թուրք գիտնականներին, լրագրողներին, մշակույթի և արվեստի գործիչներին, «որոնք այլևս չեն կարող աշխատել Թուրքիայում», Գերմանիա գալ: Նա հավելել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել այդ մարդկանց:

Ապաստանի հայցումները Գերմանիայում աճել են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, երբ զանգվածային զտումներ սկսվեցին իշխանական մարմիններում, պետական կառավարման հաստատություններում, դատարաններում, կրթության ոլորտում, ԶԼՄ-ներում, բանակում ու հատուկ ծառայություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---