Բերլի. Մխիթարյանը կարող է գերազանց դրսևորել իրեն «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարի դիրքում

Բերլի. Մխիթարյանը կարող է գերազանց դրսևորել իրեն «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարի դիրքում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է գերազանց դրսևորել իրեն «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարի դիրքում: Այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի «Չելսիի», «Սելթիկի» և Շոտլանդիայի հավաքականի նախկին խաղացող Քրեյգ Բերլին:

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուշադրությունից դուր էլ թողել հայ ֆուտբոլիստին այս խաղաշրջանում, սակայն Մխիթարյանը դեռ կարող է օգուտ տալ թիմին, գրում է ESPN-ն:

«Ես վստահ եմ, որ եթե Մխիթարյանը շանս ու խաղային ժամանակ ստանա, նա գերազանց կդրսևորի իրեն 10-րդ համարի դիրքում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, մենք դեռ չենք տեսնում նրան կազմում և նույնիսկ հայտագրում»,-ասել է Բերլին:

ԱՊԼ 11 տուրի արդյունքում Մխիթարյանը մասնակցել է 4 խաղի, դուրս գալով դաշտ միայն մեկ խաղի մեկնարկային կազմում: Գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ չի դարձել:

Ընթերցեք նաև. Յեսպեր Բլումկվիսթ. Մխիթարյանը կնվաճի Մոուրինյոյի վստահությունը և կդառնա ԱՊԼ աստղ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---