Վրաստանի նախագահը հավանություն է տվել Կվիրիկաշվիլիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահը հավանություն է տվել Կվիրիկաշվիլիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում:

Կարգադրության մեջ ասվում է, որ ըստ Վրաստանի սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի, երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որին առաջադրել է ընտրական սուբյեկտ` «Վրացական երազանք» քաղաքական միավորումը, որը լավագույն արդյունքն է գրանցել 2016-ի խորհրդարանական ընտրություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոր խորհրդարանում, որը սկսել է աշխատանքը նոյեմբերի 18-ին Քութաիսի քաղաքում, սահմանադրական մեծամասնություն (150-ից 115 տեղ) ունի «Վրացական երազանք» կուսակցությունը, որն էր առաջարկել է վարչապետի թեկնածուին:

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6:

Ըստ Վրաստանի սահմանադրության, այն կուսակցությունը կամ դաշինքը, որը ստանում է պարզ մեծամասնությունը խորհրդարանում, իրավունք ունի առաջարկելու վարչապետի թեկնածությունն ու կառավարություն ձևավորել: 2013-ից Վրաստանում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահը համարվում է երկրի ղեկավարը, սակայն նրա լիազորությունները շատ սահմանափակ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---