Արդարադատության գնդապետ. ԴԱՀԿ պետի պաշտոնակատարը ստել է նախագահին, վարչապետին ու նախարարին

Արդարադատության գնդապետ. ԴԱՀԿ պետի պաշտոնակատարը ստել է նախագահին, վարչապետին ու նախարարին

PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հանրապետության նախագահին հրապարակավ ակնհայտ սուտ զեկույց է ներկայացրել առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։ Այս մասին հայտարարել է Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով զեկուցագիր նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Գագիկ Հարությունյանը մանրամասնել է, որ «ակնհայտ սուտ գրություն» է ուղարկվել նաև արդարադատության նախարարին՝ նախագահի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես՝ 20 մլն դրամ և 3 մլն դրամ անհրաժեշտ լինելու մասին։

«Այինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա»,- նշել է գնդապետը՝ հավելելով, որ Արմեն Հարությունյանի վերաբերմունքը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ՝ այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս.

«օրինակ, երբ խափանվել էր անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշոց, որ «առանց դրա էլ կինի»։ Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։ Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա»,- մանրամասնել է Գագիկ Հարությունյանը։

12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ, ըստ գնդապետի, նշել է, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի և վարչապետի հրամանը. «Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ «լինելով ՊՆ գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով, քաջ գիտակցելով հայրենիքի գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս գերագույն գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին՝ արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և նախագահի հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին»։

Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին ԴԱՀԿ անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին է հանձնել աշխատանքից ազատվելու վերաբերյալ զեկուցագիրը, վկայականն ու անցագրային քարտը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---