Իրանի հետ մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության19 նոյեմբերի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Panorama.am-ը իրանական «Մեհր» լրատվական գործակալության վրա հղումով: ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի խոսքով, Հայաստան կատարած այցի շրջանակում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության: Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որն իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցերը, ինչպես նաև գործարարների հետ կքննարկի Իրանին սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները: Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |