Մխիթարյանը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման հայտացուցակում

Մխիթարյանը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման հայտացուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի պրեմիեր-լիգայի հերթական փուլի՝ «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը չի հայտավորվել:

Մանկունիանցիների կազմում առաջին րոպեից հանդիպմանը կմասնակցեն Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Ֆիլ Ջոնսը, Մարկուս Ռոխոն և Մատեո Դարմիանը, Մայքլ Քերրիքն, Էրրերան, Պոգբան, Մատան, Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսյալը:

Պահեստայինների նստարանին են Սերխիո Ռոմեռոն, Դեյլի Բլինդը, Մորգան Շնայդերլինը,Էշլի Յանգը, Ջեսի Լինգարդն ու Մեմֆիս Դեպայը:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից: 11 փուլի արդյունքով հայ ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում, գոլեր ու գոլային փոխանցումներ չի գրանցել: Ընդհանուր առմամբ Մխիթարյանն ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---