Կոսովոյի խնդրի լուծումը կարող է ոչ թե նախադեպ, այլ «պատուհան» դառնալ այլ հակամարտությունների լուծման համար

PanARMENIAN.Net - «Հակամարտությունների կարգավորման շահագրգիռ կողմերի ընդունած ցանկացած հռչակագիր ենթադրում է այն միջազգային կազմակերպություններում առաջ տանելու գործողություններ»,-ԱՊՀ չճանաչված պետությունների նախօրեին Տիրասպոլում ընդունած հռչակագրի մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի խնդրի լուծումը չի կարող նախադեպ հանդիսանալ մեկ այլ հակամարտության կարգավորման համար: Այլ հարց է, որ Կոսովոն կարող է «պատուհան» դառնալ այլ հակամարտությունների լուծման համար: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու Կոսովոյի ալբանացիներին կարելի է անջատվել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերին` ոչ:



Հիշեցնենք, որ չորս չճանաչված պետությունների` Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները շաբաթ օրը Տիրասպոլում ստորագրել են «Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում հակամարտությունների խաղաղ եւ արդարացի կարգավորման սկզբունքների մասին հռչակագիրը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---