Հնդկաստանում գնացք է վթարվել. 128 զոհ կա

Հնդկաստանում գնացք է վթարվել. 128 զոհ կա

PanARMENIAN.Net - Հնդկաստանում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով 128 մարդ է զոհվել, 200-ից ավելին տուժել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hindu պարբերականի վրա հղումով:

Արագընթաց Ինդոր-Պատնա գնացքը վթարի է ենթարկվել Ուտար Փրադեշ գավառում նոյեմբերի լույս 20-ի գիշերը: Պարզվել է զոհերից 80-ի ինքնությունը: Նրանք բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ են, 4 նահանգների բնակիչներ` Ուտար Փրադեշի (45 զոհ), Մադհյա Փրադեշի (20 զոհ), Բիհարի (14 զոհ) և Մահարաշտրայի (1 զոհ): Գնացքը 14 վագոն ուներ:

Գերատեսչությունների պաշտոնյաները ենթադրում են, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ ռելսերի վնասվածքի պատճառով: Զոհեի մեծ քանակի մեկ այլ պատճառ են համարում Հնդկաստանին հատուկ գնացքների գերծանրաբեռնվածությունը: Գնացքի 1000 մարդ տարողության դեպքում վագոններում կարող էր մինչև 1700 ուղևոր լինել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---