ԼՂՀ-ում գլխավորը ոչ թե նախագահի անձն է, այլ պետության անվտանգության ապահովումը

PanARMENIAN.Net - Իրավիճակը ԼՂՀ-ում եւ Հայաստանում տարբեր է, Լեռնային Ղարաբաղում բոլորովին այլ պայմաններ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում համաշխարհային մասշտաբի իրադարձություն չեն, դրանք կարեւոր են միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այնտեղ գլխավորը ոչ թե նախագահի անձն է, այլ պետության անվտանգության ապահովումը: Այդ առումով, դիմակայությունը հավակնորդների միջեւ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ստեփանակերտում պետք է հանգիստ իշխանափոխություն կատարվի»,-ասել է Հավոհաննիսյանը:



ՀՅԴ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԼՂՀ-ում դեռեւս չկան եվրոպական ժողովրդավարության դասական ձեւեր, սակայն ընտրություններն այնտեղ անցում են եւ կանցնեն շատ ավելի ազնիվ, քան հարեւան պետություններում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---