Զեկույց. ՀՀ-ից Իրաք արտահանված ալկոհոլը քրդերը մաքսանենգ ճանապարհով Իրան են տանում

Զեկույց. ՀՀ-ից Իրաք արտահանված ալկոհոլը քրդերը մաքսանենգ ճանապարհով Իրան են տանում

PanARMENIAN.Net - Իրաքցի քրդերը, ռիսկի ենթարկելով սեփական կյանքը, մաքսանենգ ճանապարհով Իրան են տեղափոխում Հայաստանից արտահանված ալկոհոլը, գրում է Fox News-ը: Ըստ պարբերականի, ամեն ամիս մոտ 15 մարդ է մահանում մաքսանենգ ապրանքներ փոխադրելիս:

Հարյուրավոր մարդիկ ամեն ամիս ոտքով կամ ձիերով քուրդ առաքողներից վերցնում են բեռնատարներով Իրան հասցված «արգելված» ապրանքը: Մաքսանենգ ալկոհոլի մեծ մասը մեծածախ գներով ձեռք է բերվում Հայաստանում: Իրաքցի քրդերի շրջանում հատկապես սիրված են Absolut օղին, Johnnie Walker վիսկին և կեղծված Grey Goose օղին` հենց այդ խմիչքներն են ամենից հաճախ գնում քրդերը:

Քրդերի կողմից վերահսկվող տարածքով Իրան փոխադրելիս ալկոհոլային ապրանքների արժեքն աճում է 3 անգամ: Մաքսանենգները, որոնք հիմնականում երկու կողմերի աղքատ գյուղացիներ են, սովորաբար վաստակում են մոտ $60 դոլար մեկ ուղևորության համար, որը մոտ 6 ժամ է տևում բեռնումից մինչև առաքում: Առաքողները շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, քանի որ ավելի բարդ գործ են կատարում` շրջանցելով Իրանի խիստ օրենքները ալկոհոլի ոլորտում:

Իրանում անշեղորեն աճում է ալկոհոլի պահանջարկը, քանի որ այն օրենքից դուրս է համարվում 1979-ի հեղափոխությունից հետո: Սպիրտային խմիչքների սպառումն Իրանում «Աստծո դեմ հանցագործություն է համարվում» և պատժվում է մտրակի հարվածներով:

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին 6 ամսում ՀՀ-ից Իրաք է արտահանվել 665.000 լ կամ 1.330.000 շիշ ալկոհոլ, հիմնականում քրդական տարածք, ինչը 2 անգամ գերազանցում է արտահանման ծավալը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---