Վահան Բիչախչյանը «Ֆիորենտինայում» մեկշաբաթյա փորձաշրջան կանցկացնի

Վահան Բիչախչյանը «Ֆիորենտինայում» մեկշաբաթյա փորձաշրջան կանցկացնի

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։ Նա մարզվում է «Ֆիորենտինայի» երկրորդ թիմում։

Վահան Բիչախչյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստ է և մինչև 18 տարեկանը լրանալը (09.07.2017) չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ։

«Շիրակի» կիսապաշտպան Վարդան Բիչախչյանը հրավիրվել է Մ19 հավաքական և կմասնակցի Եվորպայի Մ19 առաջնության ընտրական փուլին։

Հոկտեմբերի սկզբին Վահան Բիչախչյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի աշխարհի 60 առավել հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում: 17-ամյա Բիչախչյանը ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:

«Ոմանց կողմից Մխիթարյանի պես տաղանդավոր համարվող Բիչախչյանն իր առաջին խաղն անցկացրեց 16 տարեկանում, «Շիրակի» կազմում: Նա փոխարինման է դուրս եկել վրացական Գորիի «Դիլա» ակումբի դեմ խաղում ու գոլ խփել, ինչն օգնեց թիմին Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալ: Այդ գնդակի շնորհիվ նա դարձավ Եվրոպայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը », - գրել է պարբերականը:

«Բիչախչյանը լավ գոլային տեսողություն ունի ու պատրաստ է մեն-մենակ դուրս գալ հակառակորդների դեմ», - նշել է պարբերականը՝ հավելելով, որ խաղաոճը հիշեցնում է Կեվին դե Բրույնեի ու երիտասարդ Ուեյն Ռունիի «ձեռագիրը»:

Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---