Թուրքիայում ձերբակալել են Մարդինի քաղաքապետին. ՔԱԿ հետ կապերի համար

Թուրքիայում ձերբակալել են Մարդինի քաղաքապետին. ՔԱԿ հետ կապերի համար

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմետ Թյուրքին: Քաղաքապետարանի շենքում խուզարկություն է ընթանում: Ձերբակալվածը նախկինում ղեկավարել է քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը, իսկ հիմա Ռեգիոնների ժողովրդավարական կուսակցության անդամ է: Թուրքիայի իշխանություններն այդ կուսակցությանը մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Նոյեմբերի 17-ին ձերբակալել էր Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայային: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարի պաշտոնանկության մասին` ՔԱԿ հետ կապերի համար: Այդ որոշումը կայացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում, որը հայտարարվել է երկրում հուլիսի լույս 16-ի հեղաշրջման փորձից հետո:

Ձերբակալվել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ 10 պատգամավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---