ՌԴ ՊՆ. Գրոհայինները քիմզենք են կիրառել Հալեպի հարավ-արևմուտքում

ՌԴ ՊՆ. Գրոհայինները քիմզենք են կիրառել Հալեպի հարավ-արևմուտքում

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ փորձագետները հաստատել են, քլորի և սպիտակ ֆոսֆորի կիրառումը Հալեպի հարավ-արևելքում` 9 նմուշի ստուգում անցկացնելով: Այդ մասին հայտարարել է լրագրողներին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ըստ նրա, ռուսական Ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության գիտական կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատել Սիրիայում քիմզենքի ահաբեկիչների կողմից քիմզենքի օգտագործման ապացույցների հավաքագրման ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կոնաշենկովը պատմել է, որ փորձագետներն ականների հատվածների, հողածածկի, ականների անկման վայրի 9 նմուշի ստուգում են անցկացրել: Փորձաքննությունների արդյունքում հաստատվել է, որ գրոհայինները թունավոր նյութեր են օգտագործել:

4 սիրիացիներից, որոնք տուժել են գրոհայինների քիմզենքից, կենսաբանական նմուշներ են վերցվել խորացված վերլուծության համար ՌԴ տարածքում գործող հատուկ լաբորատորիայում:

Ըստ Կոնաշենկովի, չնայած համատեղ աշխատելու հրավերին, ՔԶԱԿ-ը մինչ օրս իր փորձագետներին Հալեպ չի ուղարկել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում ևս մեկ քիմիական գրոհի համար: ՄԱԿ-ն ու ՔԶԱԿ-ը եկել են այն եզրակացության, որ սիրիական իշխանությունները թունավոր գազ են օգտագործել Իդլիբում` գրոհն իրականացվել է 2015-ի մարտի 16-ին գավառի հյուսիսային հատվածում:

2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---