Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից

Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնից: Ամերիկացի համանախագահը համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Դեկտեմբերի 31-ին ես կհեռանամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից: Ինձ համար պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել Պետդեպարտամենտում»,-ասվում է գրառման մեջ:

Մեկ այլ գրառման մեջ ամերիկացի համանախագահը հայտնել է, որ պաշտոնաթողությունից հետո աշխատակցելու է ռուսական իրավաբանական ընկերության հետ: «Ես համագործակցելու եմ Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

Ջեյմս Ուորլիքը կհամագործակցի ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության հետ, որին կմիանա 2017-ի հունվարին ընկերության Վաշինգտոնի գրասենյակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---