Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է Հայաստանի նախագահի մրցանակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր 13 անվանակարգերում ՀՀ նախագահի 2006թ. մրցանակներն է հանձնել գիտության եւ արվեստի բնագավառների 18 ներկայացուցիչների: Նախագահի մրցանակը հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Մրցանակ է ստացել նաեւ իտալացի ռոժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների` «Արտույտների ագարակը» ֆիլմը` նշելով Հայոց ցեղասպանության թեմայի անդրադառնալու կարեւորությունը:



Ըտս Ռոբերտ Քոչարյանի, առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, եւ ես հավաստիացնում եմ նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»,-ընդգծել է Ռ.Քոչարյանը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ եւ պատվավոր, եւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը` փոքր կղզիներ են»:



Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ է խոսել երիտասարդական մրցանակների անվանակարգերում այս տարի արձանագրված աշխույժ մասնակցության մասին. «Այսօր այստեղ հնչելու են անուններ, որոնք շատերին գուցե ծանոթ չեն լինի, բայց ես շատ կցանկանայի, որ ապագայում այդ անունները դառնան Հայաստանի Հանրապետության այցեքարտը եւ դրա համար նախադրյալներ կան »,-նշել է նախագահը:



ՀՀ նախագահի անվան մրցանակաբաշխությունն անցկացվում է 2001թվականից` «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի աջակցությամբ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---