Ստոլտենբերգ. Հայ-թուրքական սահմանի հարցն այդ երկու երկիրը պետք է քննարկի

Ստոլտենբերգ. Հայ-թուրքական սահմանի հարցն այդ երկու երկիրը պետք է քննարկի

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանին, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը, բարձրացվել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը:

ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարցրել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ արդյոք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որը ըստ էության խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:

Ստոլտենբերգը՝ նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է երկու երկրներին, ասել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև», թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով հունիսին Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչվել են ցեղասպանություն, աել որ՝ ՆԱՏՕ-ում հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կնորմալանան:

«Այդ հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերում»,-ասել Էր նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---