Վրաստանի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում Ջավախքի հայության ինտեգրման համար

PanARMENIAN.Net - Ջավախքի հայ բնակչության ինտեգրման համար չկան համապատասխան պայմաններ եւ վրացական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵՊՀ Հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, Ջավախքի հայերը գրեթե հնարավորություն չունեն անցնելու աշխատանքի, քանի որ պահանջվում է վրացերենի պարտադիր իմացություն: «Սակայն դա լոկ պատրվակ է: Վրացերեն հայերը գիտեն, այն դասավանդվում է դպրոցներում: Նրանք հիանալի հասկանում են, որ առանց վրացերենի ճանապարհ չկա: Բանը Վրատանի կառավարության քաղաքականության մեջ է: Չգիտես ինչու Թբիլիսիում համարում են, որ Ջավախքի հայերն անպայման ուզում են անջատվել Վրաստանից, թեեւ դա այդպես չէ»,-նշել է Ալվրցյանը:



Նա նաեւ նկատել է, որ Ախալքալաքում ռուսական ռազմակայանի փակումից հետո, հայերը սկսել են լքել շրջանը: «Եթե նախկինում ռազմակայանը ինչ-որ չափով լուծում էր այդ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա այժմ արդեն ոչ: Դատեք ինքներդ` Ախալցիխում մնացել է ընդամենը 20 հազար հայ, որոնցից 10 հազարը` մոտակա գյուղերում: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող շատ հայեր մեկնում են Ախալքալաքից: Նրանց տեղ գալիս են մեսխեթցի թուրքերը: Դեռեւս նրանք շատ չեն, սակայն հաջորդ տարի շատ ավելին կլինեն: Ճիշտ է, մենք ունենք ԵՄ-ի երաշխիքները, որ ազգամիջյան բախումներ չեն լինի»,-ընդգծել է Ալվրցյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---