Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա22 նոյեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության ռուսական Group-IB ընկերությանը հղումով Reuters գործակալությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում: Group-IB ընկերությանը հրաժարվել է բացահայտնել թալանված բանկերի անունները: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպել են բանկոմատներին գումար տրամադրել: Նշվում է, որ նման հարձակումներ իրականացվել են նաև նախկինում, սակայն շատ ավելի փոքր մասշտաբներով: Նաև հայտնի է դարձել, որ հանցավոր խումբը 5 տարի շարունակ իրականացրել է հարձակումները, սակայն նախկինում քիչ թվով բանկոմատների վրա են հարձակվել, քանի որ պահանջվել է նրանց ֆիզիկական ներկայությունը բանկոմատի մոտ: Սակայն այս վերջին հարձակման ժամանակ նրանք արդեն գործել են որոշակի կենտրոնակայաններից, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ բանկոմատներ թալանել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |