Կարյակինը հաղթել է Կարլսենին շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 8-րդ խաղում

Կարյակինը հաղթել է Կարլսենին շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 8-րդ խաղում

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 8-րդ խաղում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով հաղթել է գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Նախորդ 7 խաղերն ավարտվել էին ոչ ոքի: Շախմատիստներին դեռ 4 խաղ է սպասվում:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր):

Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---