Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ին աջակցել քրդերի դեմ պայքարին

Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ին աջակցել քրդերի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերել «բոլոր ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարին: «Առաջին հերթին հարկավոր է դիմակայել «Իսլամական պետությանն» ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյայի ավարտական նիստում:

Ըստ Էրդողանի, ԵՄ-ում չափից դուրս հանդուրժող են քուրդ ծայրահեղականների գործողությունների հարցում, գրում է Deutsche Welle-ն:

«Մենք չենք կարող հանդուրժել, որ ՔԱԿ անդամները կարող են ազատ տեղաշարժվել Եվրամիության երկրների տարածքում և ցուցադրել իրենց ղեկավարների լուսանկարները Եվրախորհրդարանի միջանցքներում»,-ընդգծել է թուրք նախագահը:

Բրյուսելն իր հերթին մեղադրում է Թուրքիայի իշխանություններին, որ նրանք ՔԱԿ դեմ պայքարի պատրվակով առանց տարանջատման ձերբակալում են քուրդ քաղաքական գործիչներին: Անկարայի հասցեին հատկապես կոշտ քննադատություն հնչեց քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության« համանախագահների ձերբակալությունից, ինչպես նաև երկրի հարավ-արևելքում ՏԻՄ քրդամետ ղեկավարների պաշտոնանկություններից ու ձերբակալություններից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---