Կալիֆորնիայի բնակիչները սկսել են պատրաստվել անկախության հանրաքվեին

Կալիֆորնիայի բնակիչները սկսել են պատրաստվել անկախության հանրաքվեին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի անկախության կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել ԱՄՆ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի մասին առաջարկը: Նախաձեռնողներն են Yes California շարժման անդամները, գրում է Lenta.ru-ն The Los Angeles Times-ի վրա հղումով:

Ակտիվիստները խնդրել են հաշվառման վերցնել «Calexit. Կալիֆորնիայի անկախության մասին 2019-ի հանրաքվե» անվանումով փաստաթուղթը: Հայտի ձևակերպումից հետո նրանք կարող են ստորագրահավաք սկսել հանրաքվեի անցկացման օգտին: Ըստ հեղինակների, նրանք արդեն 13.000 աջակից ունեն:

Շարժման փոխնախագահ ու համահիմնադիր Մարկուս Ռուիս Էվանսը պարզաբանել է, որ հանրաքվեի հարցը նախատեսվում էր բարձրացնել 2017-ի սկզբում, սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակը ստիպել է նրանց արագացնել ջանքերը:

«Այդ ամենն իրատեսական է: Մենք լուրջ ենք վերաբերվում դրան»,-ասել է Էվանսը:

Կալիֆորնիայի անկախացման կողմնակիցները հուսով են, որ քվեարկությունը կարող է կայանալ 2019-ի մարտի 13-ին: Նահանգի բնակիչներին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին. Համարո՞ւմ եք, որ Կալիֆորնիան պետք է դառնա ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեն, եթե քվեարկությանը մասնակցել է նահանգի բնակիչների ավելի քան 50 տոկոսը և ավելի քան 55 տոկոսը կողմ է արտահայտվել տրված հարցին:

Նոյեմբերի 9-ին Կալիֆորնիայի բնակիչները կոչ արեցին քվեարկություն կազմակերպել ԱՄՆ կազմից նահանգի դուրս գալու վերաբերյալ: Այս հայտարարություններն արվել են ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

Կալիֆորնիան ԱՄՆ ամենաբնակեցված նահանգն է` մոտ 40 մլն բնակչությամբ, գտնվում է Արևմտյան ափին, Խաղաղ օվկիանոսի ափին: Առաջին տեղում է ՀՆԱ ծավալով երկրի նահանգների թվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---