ՇՀԿ համահիմնադիր. «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

ՇՀԿ համահիմնադիր. «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

PanARMENIAN.Net - Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը մեկնաբանել է Թուրքիայի՝ «Շանհայի հնգյակին» միանալու հավանականության վերաբերյալ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, թե որպես այլընտրանք Եվրամիությանը՝ Թուրքիան կարող է միանալ «Շանհայի հնգյակին»:

Իվաշովը մասնավորպես ասել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությունը և Անկարայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ձգտումը ճիշտ որոշում է: Տնտեսության և անվտանգության տեսակետից ևս կազմակերպությունը փայլուն ապագա ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին շատ կարևոր է», «Sputnik»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Սակայն այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական բլոկի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայն դեպս այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող որոշ պետություններ: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից՝ սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը:

Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարել է հնացած կառույց:

Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ոչ միայն գումար ստանան, այլև որոշակի գումար վճարեն ԱՄՆ-ին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---