ՈՒԵՖԱ-ում չեն բացառում, որ կարող են հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ խաղերի անցկացումից

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում կկայացնի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային խաղերը Հոլանդիայի Հերենվենում անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել է ՈՒԵՖԱ-ի մամլո քարտուղար Ուիլյամ Գալյարդը: Նա հաղորդել է, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը տեղի կունենա մոտ օրերին` «Այդ հարցն ընդգրկված է նիստի օրակարգում: Գործադիր կոմիտեի անդամները կարծիքներ կփոխանակեն Ադրբեջան-Հայաստան խաղերի անցկացման վայրի մասին: Շատ հավանական է, որ վերջնական որոշումը կայացվի այս նիստում»: Մամլո քարտուղարը հայտարարել էր, թե չի բացառվում, որ կարող են հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ խաղերի անցկացումից, քնաի որ դա նախատեսված է ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ: «Դրա համար կարեւոր է պայմանավորվածության առկայությունը այդ կողմերի միջեւ: Գործադիր կոմիտեի նիստում կարող է ընդունվել ցանկացած որոշում»,-հայտարարել է Ուիլյամ Գալյարդը:



Նշենք, որ ակնկալվում է, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների նիստը կկայանա Հոլանդիայում U-21 հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի անցկացման շրջանակներում: Առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին: Ակնկալվում է, որ մինչ այդ ՈՒԵԱՖ-ն պաշտոնական որոշում կկայացնի Ադրբեջան-Հայաստան խաղերի անցկացման վայրի մասին, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---