Եվրոպայի ամենամեծ Ryanair ընկերությունը մտադիր է հետագայում անվճար դարձնել չվերթները

Եվրոպայի ամենամեծ Ryanair ընկերությունը մտադիր է հետագայում անվճար դարձնել չվերթները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է զրոյական սակագներ սահմանել օդանավակայանների հետ համատեղ հասույթի հաշվին: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Օ’ Լիրինի:

«Մեր առաջիկա խնդիրն է շարունակել նվազեցնել ավիատոմսերի գները: Կարծում եմ, առաջիկա 5-10 տարում Ryanair-ի տոմսերն անվճար կդառնան` այդ դեպքում չվերթները համալրված կլինեն ուղևորներով և մենք կկարողանանք շահույթ ստանալ այն օդանավակայանների հետ համատեղ, որոնց միջոցով կփոխադրվեն ուղևորները»,-ասել է Օ’ Լիրին, գրում է Republic.ru-ն The Guardian-ի վրա հղումով:

Օ’ Լիրինի հավելել է, որ ավիաընկերությունը մտադիր է մասնաբաժին ստանալ օդանավակայանների մանրածախ խանութներից: Անվաճ ավիատոմսերը թույլ կտան կրճատել կամ չեղարկել տարբեր տիպի գանձումները, որոնք ստիպված է վճարել ավիաընկերությունը:

Նա նաև նշել է, որ զրոյական սակագները հազիվ թե կիրառվեն Լոնդոնի «Հիթրոուի» պես մեծ օդանավակայաններում: Անվճար ավիաչվերթները հնարավոր են ոչ մեծ եվրոպական օդանավակայանների հետ համագործակցության դեպքում, որոնք շահագրգռված են ավելացնելու ուղևորահոսքը:

Ryanair ընկերությունը Եվրոպայի ամենամեծ ընկերություններից մեկն է ըստ ուղևորափոխադրումների: 2016-ին իռլանդական լոուքոսթերը ծրագրում է 119 մլն ուղևոր փոխադրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---