Սիրիական բանակը գրոհում է զինյալների դիրքերը Հալեպի արևելքում

Սիրիական բանակը գրոհում է զինյալների դիրքերը Հալեպի արևելքում

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկները գրոհում են զինյալների դիրքերը Հալեպի արևելքում: Զորքերը հսկողություն են հաստատել Արդ էլ Համրա շրջանի մեծ մասում և մարտնչում են Ջեբել Բադրո բարձունքների համար:

Ինչպես պարզաբանել է գործողության մասնակից սպաներից մեկը, կառավարական ուժերն այդ ճակատում ձգտում են դուրս մղել գրոհայիններին Մասակին էշ Շաբաբի և Մասակին էլ Բուհուս թաղամասերից:

«Դա անհրաժեշտ է վերջ դնելու համար Նեյրաբեի օդանավակայանի ականակոծմանը»,-պարզաբանել է, գրում է ՏԱՍՍ-ը:

Սիրիացի զինծառայողները մարտերով առաջ են շարժվում Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ռազմաճակատի այդ հատվածում նրանց աջակցում է պաղեստինյան «Լիվա ալ Քուդս» բրիգադը: Հրետանին կրակ է բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ Մասակին Հանանո թաղամասում, որոնք կարևոր նշանակություն ունեն և փակում են մուտքը քաղաքի արևելյան հատված հյուսիսային կողմից: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին Ջեբհաթ ան Նուսրա) խմբավորման գրոհայինները փորձում են պահպանել հսկողությունը քաղաքի այդ մասում և նոր ստորաբաժանումներ են տեղափոխում այդտեղ:

Ավելի վաղ Սիրիայի բանակը կարողացել էր 5 հարմար կրակային դիրք գրավել Մասակին Հանանոյի մատույցներում և այժմ շարունակում է հարձակումը:

Վերջին ամիսներին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 3000-ը վիրավորվել է, որոնցից կեսը երեխաներ են: Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ միայն նոյեմբերի 19-ին Հալեպի արևելյան թաղամասերին 180 ավիահարված է հասցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---