Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Լիտվան լրջորեն դիտարկում է ՎՈՒԱՄ-ին անդամակցելու հարցը

PanARMENIAN.Net - Լիտվան լրջորեն քննարկում է ՎՈՒԱՄ-ին իր անդամակցության հարցը, հաղորդում է Day.az-ը, հղում անելով լիտվական կառավարությունում ունեցած աղբյուրին: Ըստ աղբյուրի, ներկայումս ուսումնասիրվում են այդ հարցի քաղաքական եւ տնտեսական կողմերը:



Նշենք, որ այդ երկրի նախագահ Վալդաս Ադամկուսը ՎՈՒԱՄ-ի բոլոր գագաթնաժողովների ակտիվ մասնակից է, ինչն արդեն վկայում է Լիտվայի հատուկ հետաքրքրության մասին այդ կազմակերպության հանդեպ: Չի բացառվում, որ Լիտվայի հետ ՎՈՒԱՄ-ի սերտ համագործակցության հարցերը քննարկվեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս տարվա աշնանը կայանալիք պաշտոնական այցի ժամանակ: Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանը նախագահում է այդ կազմակերպությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---