«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաև առցանց՝ www.himnadram.org:

Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:

Նվիրատվություն հնարավոր է կատարել՝

- SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/,

-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք,

-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն,

- Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/,

- առցանց` donate.himnadram.org

Կարդացեք նաև՝ «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը

«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---