Գիտնականները հսկայական սառած ծով են հայտնաբերել Մարսում23 նոյեմբերի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի և կանադացի երկրաֆիզիկոսները սառած ջրից հսկայական ծով են հայտնաբերել Մարսի մակերեսի տակ: Հետազոտությունը հրապարկվել է Geophysical Research Letters ամսագրում: Ջրային սառույցից (50-80%), ավազից ու գազերից բաղկացած շերտը գտնվում է 1-10 մետր խորության վրա Ուտոպիա դաշտավայր մակերեսի տակ` մոլորակի արևմուտքում: Սառած ջրային մակերեսը 80-170 մ հաստություն և 14.3 հազար խկմ ծավալ ունի, գրում է Lenta.ru-ն: Սառած ծովը գիտնականներին հաջողվել է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի օգնությամբ: MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանը դեպի Մարս է ուղարկվել 2005-ին, իսկ 2006-ին հասել է Կարմիր մոլորակին: 2008-ին նրա աշխատանքն ավարտին մոտեցավ, սակայն ՆԱՍԱ-ն երկարացրեց զոնդի աշխատանքի ժամկետը: Սարքը նաև մասնակցում է մարսագնացից դեպի Երկիր ազդանշանների ուղարկմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |