ՆԱՏՕ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

PanARMENIAN.Net - «Թեեւ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն համարում է, որ խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն արդյունավետ է եւ կառուցողական, եւ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել, եթե համապատասխան խնդրանքն լինի հակամարտող կողմերից: «Սակայն մենք հավանություն չենք տալիս Ադրբեջանի ռազմատենչ հռետորությանը, որը վերջերս հաճախակի է դարձել»,-ընդգծել է Սիմոնսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---