Իրանի ներկայացուցիչ. ՀՀ-ով նոր տարանցիկ ուղին Թուրքիայով անցնողից համեմատաբար կարճ է

Իրանի ներկայացուցիչ. ՀՀ-ով նոր տարանցիկ ուղին Թուրքիայով անցնողից համեմատաբար կարճ է

PanARMENIAN.Net - Գերմանիայից Իրան առաջին բեռն է ժամանել նոր մուլտիմոդալ տարանցիկ ուղիով, որը կապում է Իրանն ու Եվրոպան Սև ծովով և անցնում է Հայաստանի տարածքով: Այդ մասին հայտնել է Իրանի տրանսպորտի միջազգային ասոցիացիայի քարտուղար Գոլյամհոսեյն Ամիրին:

Հեռանկարում նախատեսվում է, որ այս երթուղին կարող է փոխարինել այն, որն անցնում է Թուրքիայի տարածքով: «Երկու բեռնատար կոնտեյներն Իրան են ժամանել ՀՀ սահմանով»,-պարզաբանել է Ամիրին, գրում է Iran.ru-ն: «Բեռներն ուղարկվել էին Համբուրգից թուրքականի համեմատ ավելի կարճ ճանապարհով»,-ասել է պաշտոնյան:

Թեհրանն ու Անկարան վաղուց տարաձայնություններ ունեն տարանցման հարցում, որոնց հիմքում վառելիքի տարբեր գներն են: Բացի այդ, ընդհանուր սահմանում հաճախ խցանումներ են առաջանում բեռնատարների համար, հերթը երբեմն 15 կմ է ձգվում: Կնքված համաձայնագրերը չնպաստեցին հարցի լուծմանը:Տարանցման անվտանգությունը ևս արդիական է Թուրքիայի դեպքում, որի տարածքում մի քանի իրանական բեռնատար է հրկիզվել, որի համար Անկարան մեղադրում է ՔԱԿ զինյալներին:

«Վերջին տարիներին խնդիրներ են եղել Թուրքիայի տարածքով Եվրոպայից բեռներ փոխադրելիս: Դա ստիպեց մեզ բանակցություններ սկսել մի քանի այլ երկրների հետ այլընտրանքային երթուղիների շուրջ»,-ասել է Ամիրին:

Իրանի կառավարությունն անվտանգության երաշխիքներ է պահանջել Թուրքիայից իր բեռնատարների համար, սակայն արդյունքն անբավարար եղավ` վստահություն չկա, որ Թուրքիան ի վիճակի է դադարեցնել բռնությունը: Հետևաբար, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը խորհուրդ տվեց ցամաքային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին խուսափել Թուրքիայի տարածքով անցնող երթուղուց:

Նախարարությունը խորհուրդ տվեց 2 այլընտրանքային երթուղի: Մեկը` Հայաստանով դեպի Վրաստան, Սև ծով, իսկ հետո Ռումինիա կամ Բուլղարիա: Երկրորդն` Ադրբեջանով դեպի ՌԴ ու Բելառուս:

«Բեռնափոխադրումների արժեքը նոր երթուղով կարող է 1-2 տոկոսով էժան լինել»,-ասել է Ամիրին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:

Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---