ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում «Ալ Քայիդայի» պարագլուխներից մեկին ոչնչացնելու մասին23 նոյեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պնդում է, որ Սիրիայում սպանվել է «Ալ Քայիդայի» տեղի ստորաբաժանումներից մեկի պարագլուխ եգիպտացի Աբու ալ Ֆարաջա ալ Մասրիին: ԱՄՆ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել է այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողների համար ճեպազրույցում: Նա գնահատել է գործողությունը որպես ցավոտ հարված «Ալ Քայիդային»: Ըստ նրա, հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ, իսկ իրականացրել են այն ոչ թե հատուկ ծառայությունները, այլ ԱՄՆ զինված ուժերը: Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ սպանվածը բավականին մեծ դեր ուներ «Ալ Քայիդայում», ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլ նաև Աֆղանստանում: Քուկն իր հայտարարության մեջ ի սկզբանե անվանում էր նրան «Աբու Աֆղան ալ Մասրին»: Հոկտեմբերի սկզբում Պենտագոնն արդեն հայտարարել էր Ալ Մասրիին ոչնչացնելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |