Էրդողան. Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի քվեարկությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար

Էրդողան. Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի քվեարկությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր կասեցման մասին Եվրախորհրդարանի պատգամավորների առաջիկա քվեարկությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

«Միևնույն է ինչպիսին կլինի քվեարկության արդյունքը: Այդ քվեարկությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի»,-ասել է էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող Իսլամական պետությունների տնտեսական կոնֆերանսի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն:

Քվեարկությունը Եվրախորհրդարանում տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին են հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները:

Որոշ խորհրդարանականներ կողմ են, որ բանակցություններն ընդհանրապես դադարեցվեն: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---