Մոսուլը շրջափակված է. ԻՊ մատակարարման ուղիները մեկուսացվել են

Մոսուլը շրջափակված է. ԻՊ մատակարարման ուղիները մեկուսացվել են

PanARMENIAN.Net - Շիա աշխարհազորայինները փակել են Մոսուլի շրջափակման օղակը` լիովին կտրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մատակարարման ուղիները Սիրիայի տարածքից: Այդ մասին լրագրողներին է ասել կամավորական «Հաշդ աշ Շահաբի» կազմակերպության հրամանատարության ներկայացուցիչը:

Աշխարհազորայինները փակել են Թալ Աֆար-Սինջար ճանապարհը և հանդիպել են քրդական «փեշմերգա» ջոկատների հետ` ավարտին հասցնելով Մոսուլի շրջափակումը:

Հյուսիսից և արևելքից Մոսուլը գրոհում են բանակն ու հակաահաբեկչական ստորաբաժանումները, որոնց հաջողվել է մի շարք թաղամասեր ազատագրել քաղաքի արևելքում: Հարավից հարձակվում են Իրաքի դաշնային ոստիկանության ուժերը: Շիա աշխարհազորայիններին հանձնարարվել է ազատագրել ահաբեկիչներից ռազմավարական նշանակության Թալ Աֆար քաղաքն ու փակել ծայրահեղականների մատակարարման ուղիները:

Մոսուլն ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից: Քաղաքն անվանում են խմբավորման «իրաքյան մայրաքաղաք»:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---